ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների վերջին օրն ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերությոնների կարգավորման գործընթացին, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ըստ Աքարի՝ Ադրբեջանի հետ Թուրքիայի համագործակցությունը շարունակվում և շարունավելու է:
Անդրադառնալով հայ-թուրքական գործըթնացին, նա ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության ձևավորման համար, կայունության ապահովման համար ջանքեր կան։ Մենք ամենաբարձր մակարդակով շարունակում ենք աջակցել այդ ջանքերին։ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ապահովումն էլ իսկապես որպես Թուրքիա՝ մեր անկեղծ ցանկությունն է»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ