Կոտայքում հրշեջ-փրկարարները 1 ժամ է պայքարում են մի քանի կմ-ոց տարածք ընդգրկող խոշոր հրդեհի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Screenshot_2

Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնամժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34 կմ-ից մոտ մի քանի կմ շառավղով խոտածածկ տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Չարենցավանի թիվ 47 և Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Պարեկները ճանապարհից հեռացնում էին հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի հրշեջներն ու սրտացավ քաղաքացիները կարողանան առանց խոչնդոտի աշխատել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ