ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Համահայկական խաղերին Արցախի պատվիրակությունը մասնակցում է շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած փոքրաթիվ քանակի մարզիկներով, որոնց հրավերով ներկա եմ խաղերի բացման արարողությանը, ֆեսբուքյան իր էջում հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․
Մարզադաշտում գտնվող աշխարհասփյուռ հայությունը իր բացառիկ միասնական աջակցությունը ցուցաբերեց արցախցի մարզիկներին։
Մենք միշտ ձեր կողքին ենք, սիրելի արցախցիներ,- գրել է նա։
--00—ՍՊ