Մրգավան գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

հաը

Օգոստոսի 9-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Մրգավան գյուղի գերեզմանատան մոտ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։



Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կային «ԱԿ-74» տիպի 5,45 տրամաչափի ինքնաձիգ՝ 2 դատարկ պահունակով, 5,45 և 7,62 տրամաչափի՝ 57 փամփուշտ, 3 նռնակ, որոնցից 1-ը՝ պայթուցիչով:

Հանգամանքները պարզվում են:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ