ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
Նիկոլ Փաշինյանը, Էրդողանը, Ալիևն ու հավաքական Արևմուտքը մեկ նպատակ ունեն՝ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի Արցախի խորհրդային ժառանգությունից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։
«1- Ռուսաստանը, կարծես, ուրվագծում է ՆԱՏՕ-ական նեոգաղութացման ռազմական գործողությունների ավարտն Ուկրաինայում և, ի հեճուկս շատերի, ռազմավարական նոր բալանսավորում է թելադրում Եվրասիայում և Մեծ Մերձավոր Արևելքում: Ռուսական դիմադրողականության և հաշվեհարդարի հնարավորությունից էլ սարսափում են Ադրբեջանն ու Հայաստանի մարիոնետական իշխանությունը:
2- Նիկոլ Փաշինյանը, Էրդողանը, Ալիևն ու հավաքական Արևմուտքը մեկ նպատակ ունեն՝ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի Արցախի խորհրդային ժառանգությունից (ադրբեջանն իրեն հռչակեց 1918-20 թթ. մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ հենց Արցախի՛ հարցի պատճառով), ինչը նրանց հնարավորություն կտա ձերբազատվել կարգավիճակի հարցից և Արցախը երբևէ հայկական պետական միավոր պահելու գործոնից, իսկ Հայաստանը վերադարձնել 10,000 քկմ տարածքով անատամ, դեֆոլտի մատնված իմպոտենտ քաղաք-պետություն՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով, թյուրքական էթնիկ տարրի գերակայությամբ, հսկայական ռազմատուգանքների բեռի տակ՝ տասնամյակներով կքած:
3- Այդպես էլ ո՛չ Երուսաղեմ, ոչ էլ Շուշի ազատագրող նորահայտ «խաչակիրների»՝ Կոռնիձորում ու Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպած մասկի շոուն, «հումանիտար»՝ հավանաբար դատարկ բեռների տեղափոխման կրկեսային համարը, Արցախում գյադայական որոտընդոստ ցույց-քայլերթներն ու Արայիկ հարությունյանի՝ Նիկոլին կապկող ու քծնող ելույթները մեկ բան են ապացուցում՝ Արևմուտքը պատրաստվում է հակառուսական պատերազմի նոր ճակատը Ուկրաինայից տեղափոխել մեր տարածաշրջան՝ ոտքի հանելով իր հաստ կույրաղիքի վերջույթում ապաստանած քաղաքական գործիչներին, անգլուխ փորձագետներին, ու արևմտահայերեն ասած՝ պարապ կ... հայրենասերներին:
Արցախի իշխանությունը պիտի դադարի կապկել Նիկոլին: Եթե չդադարի, պիտի պարտադրե՛նք:
Ինքնության համար փրկարար պատերազմի ոգին դարձյալ գալու է Արցախից:
Պի՛նդ եղեք»,- գրել է նա:
--00—ԼՀ