ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Դաժան մարտահրավերների առջև կանգնած երկրի առաջնորդը ՄԱԿ-ում ինչ-որ խոհափիլիսոփայական ռոմանտիկ ելույթով է հանդես գալիս, դա քաղաքական տգիտություն և ՀՀ շահերի ուրացման ճանապարհ է։ Լավ է, որ ՄԱԿ-ում խոզ խանձելու և խաշլամայի բաղադրատոմսով չի կիսվել, իսկ Ալիևը պատերազմով է սպառնում Հայաստանին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Փաշինյանը թշնամու օջախում Սուրբ գրքի պես կրծքին է սեղմել Էրդողանի գիրքը ու հորթային հրճվանքով նկարվել, Էրդողանի արդարությա՞նն ես հավատում, երբ Ադրբեջանի հետ տանդեմով մասնակցեցին 44-օրյա պատերազմին։ Թուրքիան «Զանգեզուրի միջանցք» է պահանջում, Փաշինյանը կրծքին է սեղմել Էրդողանի գիրքը, դա ուրացման ճանապարհ է»,- ընդգծեց պատգամավորը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում
--00—ԱՊ