ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 106-ի: Հավայիի նահանգապետը հայտնել է, որ հրդեհի զոհերին նույնականացնելու գործընթացը «շատ բարդ» կլինի և, հնարավոր է, տևի շաբաթներ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ի հրապարակումից:
Մաուիի շրջանի իշխանությունները հայտնել են, որ 106 զոհերից առայժմ միայն 5-ի ինքնությունն է պարզվել:
Մինչ որոնողական աշխատանքները շարունակվում են, իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կավելանա. օգոստոսի 15-ի դրությամբ փրկարարները որոնումների հատվածի միայն շուրջ 30 %-ում էին ավարտել որոնողական աշխատանքները: Նրանք հույս ունեն մինչև առաջիկա շաբաթ և կիրակի ավարտել աշխատանքի մեծ մասը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
—ԼՀ