ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Հայաստանը 2023 թվականի հունվար–հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.4%:
Աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պահանջարկի աճով։
Արտաքին տնտեսական գործունեության առումով գրանցվել է էական դրական տեղաշարժ, մասնավորապես՝ 2022թ․ հունվար–հունիսի համեմատ արտահանումն աճել է 72.8%-ով։
—ԼՀ