ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Նիդերլանդները լիովին աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Եվրամիության երեկվա հայտարարությանը։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հոկստրան։
«Կիսում եմ խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի կապակցությամբ։
Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրի և Արդարադատության միջազգային դատարանի կարգադրության։
Նիդերլանդները նաև երկխոսության կոչ է անում ներգրավված կողմերին»,-գրել է նա:
--00—ՅՄ