Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

մհ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման հիմնական թեման «Ասիական զարգացման բանկի «2024-2028թթ. երկրի գործընկերության ռազմավարության» մշակման աշխատանքների ընթացքն էր: Զրուցակիցները քննարկել են ԱԶԲ հետ առաջիկա տարիներին համատեղ իրականացվելիք ծրագրերի հնարավոր ուղղությունները և համագործակցության զարգացման հեռանկարները:

--00--ԼՀ