ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Ադրբեջանը մեր ինքնաթիռը կամ կտանի ու կիջեցնի Բաքվում, կամ էլ կխփի. Փաշինյանը սադրում է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Նահապետյանի համոզմամբ, խնդիրը կապված է Գորիս-Ճակատեն ճանապարհը հանձնելու հետ, և եթե ցամաքային սահմանը չի կարելի հատել, ապա ինչո՞ւ պետք է հնարավոր լինի խախտել օդային սահմանը։ Նահապետյանը նաև խոսեց Արցախում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ։
Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանը չեպտք է հրաժարական տա, անկախ նրանից՝ գո՞հ ենք նրա կառավարումից, թե ոչ։ Նահապետյանի պնդմամբ, Ադրբեջանի պահանջն էլ է դա և եթե Հարությունյանը հրաժարական տա, այլևս հնարավոր չի լինի նախագահական ընտրություններ անցկացնել և պետական այդ ինստիտուտը կլուծարվի։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ