ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Փաշինյանի օրերը հաշված են, Բրիտանիան ուզում է իր թեկնածուին բերել, նրան գահընկեց անել: Դրա համար Փաշինյանն Արարատ Միրզոյանին ուղարկեց Մոսկվա, որ կամուրջ գցի ՌԴ-ի հետ, ուզում է, որ մինչև 2026 թվականը ռուսներն իրեն պահեն: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Անդրադառնալով Բաքվում ընթացող կեղծ դատավարություններին, Նահապետյանը նշեց, որ Ալիևը դատավարությամբ կեղծ նյութեր է ուզում կորզել, որպեսզի լծակներ ձեռք բերի Փաշինյանի վրա: «Ալիևը նյութեր է հավաքում Փաշինյանի մասին, որպեսզի երբ իր ասածները չանի, դիմի միջազգային, Հաագայի դատարան և հետախուզում հայտարարի: Նա ասելու է ՝ իմ ասածը չանես՝ Միլոշևիչի ճակատագրին կարժանանաս, ՀՀ-ից դուրս գաս՝ կձերբակալեն»,-հավելեց բանախոսը:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ