ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիան սահմանել է 2024 թվականին ԵԱՏՄ մսի առանձին տեսակների և կաթի շիճուկի ներկրման տարիֆային քվոտաներ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել 2024 թվականի համար մսամթերքի առանձին տեսակների և կաթի շիճուկի տարիֆային քվոտաների սահմանման և բաշխման վերաբերյալ: ԵԱՏՀ-ն տարիֆային քվոտաներ է սահմանում երրորդ երկրներում արտադրվող և ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ` հաշվի առնելով դրանց սպառման և անդամ պետություններում արտադրության հաշվեկշիռները, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հանդեպ երկրների պարտավորությունները», - ասված է հաղորդագրության մեջ։
Այսպիսով, Ղազախստանի և Ռուսաստանի համար 2024 թվականին տարիֆային քվոտաները սահմանված են այն չափերով, որոնք ամրագրած են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը պետությունների անդամակցության արձանագրություններում, իսկ Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի համար՝ սպառման և արտադրության միջև տարբերության սահմաններում՝ հաշվի առնելով կողմերի պահանջած ծավալները։
Ինչպես նշում է ԵԱՏՀ-ն, ընթացիկ տարում սպասվում է բացասական տարբերություն արտադրանքի արտադրության և սպառման ծավալների միջև խոշոր եղջերավոր անասունների մսի համար՝ 204,5 հազար տոննա, խոզի մսի համար՝ 60 հազար տոննա, թռչնամսի համար՝ 210,8 հազար տոննա և կաթի շիճուկի համար՝ 10,35 հազար տոննա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ