ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Երեկ՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Տերյան - Մոսկովյան խաչմերուկում Երևանի բնակիչ 21-ամյա Հարություն Օ.-ն մոտոցիկլով բախվել է Toyota Camry մակնիշի և ռուսական համարանիշներով Toyota Land Crauser Prado մակնիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նորայր Մայիլյանն ու Խաչատուր Մելքոնյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ