ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի որակավորման փուլի առաջին խաղում «Սլովանը» հաղթեց Լիմասոլի «Արիսին»:
Հանդիպումն ավարտվեց Սլովակիայի չեմպիոնի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 67-րդ րոպեին։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 31-ին։
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՅՄ