ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Չեմպիոնների լիգայի 2024/25թթ․ խաղարկության Լիգայի փուլի 6-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Սիվիտաս Մետրոպոլիտանոյում» ընդունել է Բրատիսլավայի «Սլովանին»։
«Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը հանդիպման 26-րդ րոպեին փայլուն հնարավորություն է ստեղծել, սակայն հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից։
33-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը չի կարողացել շարունակել հանդիպումը՝ վնասվածքի պատճառով։ Վերջինս փոխարինվել է։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ