ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
Բուխարեստից 13 կմ հեռավորության վրա գտնվող Կրևեդիա քաղաքի բենզալցակայանում չորս պայթյուն է տեղի ունեցել, տուժել է 58 մարդ, որոնցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռումինիայի արտակարգ իրավիճակների գլխավոր տեսչությանը։
Նշվում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել Կրևեդիայի բենզալցակայանում շաբաթ երեկոյան։ Կրակը տարածվել է գազաբալոնների վրա, ևս մի քանի պայթյուն է տեղի ունեցել։
Փրկարարները տարհանել են ավելի քան երեք հազար մարդ։
--00—ՅՄ