ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայում է։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ Հասանովը Թուրքիա է մեկնել թուրքական կողմի հրավերով։
Քոնյայում երկու երկրների ՊՆ ղեկավարները հետևել են «Անատոլիական արծիվ-2023» զորավարժությունների ընթացքին։
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմն այս զորավարժություններին մասնակցում է ՍՈւ-25 կործանիչների ներգրավմամբ։
Միջազգային այս զորավարժություններին մասնակցում են նաև Թուրքիայի, Պակիստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։
--00—ՅՄ