ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Վաչիկ Մկրտչյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արմավիրի մարզ, գ. Դաշտ)։
Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:
--00—ՅՄ