Որպես Թուրքիա՝ Սիրիայի հարցում մեր դիրքորոշումը հստակ է․ Հաքան Ֆիդան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Screenshot_10

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանն օրերս հանդիպել է Իրանի իր գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Թուրքիայի առաջին դիվանագետը ներկայացրել է Թուրքիայի դիրքորոշումը սիրիական ճգնաժամի վերաբերյալ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։

«Որպես Թուրքիա՝ Սիրիայի հարցում մեր դիրքորոշումը հստակ է։ Մեր ակնկալիքները Սիրիայի կառավարությունից և նրանց հետ համագործակցությունը հստակ են։ Սիրիայի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի մեր երկրում գտնվող փախստականների անվտանգ վերադարձի համար իրենց երկրներ և միջոցներ ձեռնարկի լրացուցիչ փախստականների մուտքը մեր երկիր կանխելու համար։

Ի վերջո, նա պետք է կարևորի համագործակցությունը մեր երկրի հետ, հատկապես PKK-ի ահաբեկչության վերացման գործում և աշխատի մեզ հետ PKK-ն Սիրիայի օրակարգից հանելու ուղղությամբ։ Սրանք էական խնդիրներ են մեզ համար։ Հատկապես Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ մենք մեր հարցերը քննարկում ենք քառակողմ ձևաչափով»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ