ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Իշխանությունը պետք է փոխի իր դիրքորոշումն Արցախի հարցում, պարտվողական ձևը տանում է դեպի անդունդ, մենք չենք հասկանում, որ պետք է մեր մեջ ուժեղացնենք հավատը, միայն այդ դեպքում մեր կողքին կկանգնեն դաշնակիցները։ Այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Վարդանյանը նշեց, որ Արցախում վիճակը շատ ծանր է ու բարդ, սակայն արցախցիները շարունակում են ոգևորել ամբողջ հայկական աշխարհը իրենց հստակ ու ուժեղ դիրքորոշումով․ «Չնայած բոլոր դժվարություններին նրանք պատրաստ են ապրել Արցախում և պայքարել Արցախի համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ