ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր Երևանում հյուրընկալել է քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ շվեյցարական «Բարտոլետ» ընկերության ներկայացուցիչներին:
Տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից․
«Այցելեցինք Երևանի մի քանի կարևոր վայրեր, որտեղ նախատեսում ենք ճոպանուղային հանգույցներ կառուցել, ուսումնասիրեցինք և դիտարկեցինք մեր մայրաքաղաքի ռելիեֆային և տարածքային առանձնահատկությունները։ Երևանը ճոպանուղու համակարգ կունենա։
Ծրագիրը իրականացնելու ենք համաշխարհային առաջատար ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան»։
--00—ԼՀ