ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ռուսաստանը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի հետ Լեռնային Ղարաբաղի շրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ տարբեր տարբերակներ են քննարկվում ու մշակվում կողմերի հետ։
Նա նաև հիշեցրել է, որ ԼՂ հումանիտար օգնության առաջին խմբաքանակն ուղարկվել և առաքվել է Մոսկվայի կողմից։
--00—ԼՀ