ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
«Խաղաղության պայմանագրի» շուրջ տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, ձգտում ենք հնարավորինս շուտ ստորագրել պայմանագիրը, որպեսզի ապագայում մեր սահմանների ինքնիշխանության, անձեռնմխելիության հետ խնդիրներ չունենանք, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը․
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ Խաչատուրյանը ասել է՝ վստահ ենք, կարող ենք պահել մեր սահմանները։
--00—ՍՊ