ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Ադրբեջանը, քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելով, ցույց է տալիս, թե ինչ կարող են անել, եթե չհամաձայնվեն իրենց պահանջներին, նպատակը բանակցային օրակարգ թելադրելն է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Վստահ չեմ, որ Ադրբեջանի նպատակը Արցախը վերցնելն է, հատկապես, որ ՌԴ-ը կոնտինգենտը այնտեղ է, խնդիր են դրել օրակարգային դարձնել այն, ինչը Փաշինյանը ժամանակին խոսք է տվել։ Փաշինյանին ասում են՝ արա ինչ խոսք ես տվելմ Արցախի զինված ստորաբաժանումները և Կառավարությունը պետք է կազմալուծվեն։Շանտաժի մեխանիզմով ուզում են այդ օրակարգը դարձնել հրատապ»,- ավելացրեց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը նշեց, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում է նախատեսված, Բաքուն ռազմական գործողություններով ցանկանում է իր օրակարգը թելադրել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ