Հրապարակում անկարգություններ հրահրողները անխուսափելիորեն ենթարկվելու են պատասխանատվության

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

IMG_4261

Հանրապետության հրապարակում զանգվածային ակցիայի ընթացքում հակաիրավական քայլերի դիմող, անկարգություններ հրահրող և իրականացնող, ինչպես նաև ցանկացած հակաօրինական արարքներ թույլ տվող անձինք անխուսափելիորեն ենթարկվելու են պատասխանատվության։ Հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։

Կրկին անգամ կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների:

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից:

ՆԳՆ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները։

--00—ՅՄ