ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2023 թվականի սեպտեմբերին ստեղծվել էր շատ ծանր և բարդ իրավիճակ, և ինքը ստանձնել է այդ պատասխանատվությունն այն ժամանակ, երբ գրեթե բոլորը հրաժարվել էին Արցախից։
«Մենք կայացնում ենք և կայացրել ենք որոշումներ՝ ելնելով ստեղծված իրավիճակից։ Ես ստանձնել եմ այդ պատասխանատվությունը՝ հասկանալով իրավիճակի բարդությունը և չխուսափելով դրանից։ Ես շատ լավ գիտակցում էի, թե ինչ է նշանակում այդ պաշտոնը ստանձնելը»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ 2021 թվականին և դրանից հետո Արայիկ Հարությունյանը ցանկացել է հրաժարական տալ, սակայն չեն թողել, արդյո՞ք իր թեկնածությունը նախագահի պաշտոնում քննարկվել է, Շահրամանյանը նշեց, որ իր թեկնածության հարցը քննարկվել է վերջին օրերին՝ Հարությունյան հրաժարականի օրերին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ