ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Այսօր արձանագրվեց Հայաստանի Երրորդ Հանրապետության ավարտը, վաղը Եվլախում Արցախը պաշտոնապես կհանձնվի Ադրբեջանին, մի քանի օր հետո Ստեփանակերտի վրա կծածանվի Ադրբեջանի դրոշը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությանը, որ արյունահեղությունը դադարեցնելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց զինծառայողների դուրսբերման և ամբողջական զինաթափման մասին։
«Նիկոլ Փաշինյանը մեր բոլոր տոները վերածեց սգի, նա սպանեց Հայաստանի Երրորդ Հանարպետությունը։ Վաղը՝ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Եվլախում վերջ կդրվի Հայաստանի Երրորդ Հանրապետությանը։ Նա սպանեց ՀՀ-ն և դա արեց միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,-ավելացրեց նա։
Զոհրաբյանը նշեց, որ Բաքվի հաջորդ հավակնությունը Սյունիքը, Գեղարքունիքն ու Տավուշն են լինելու։ Ադրբեջանցի պատգամավորն ասել է, որ Հայաստանից 10 ք/կմ են թողնելու․ «Շագրենի կաշվի նման Ալիևը Հայաստանից կպոկի կտանի, կմնա միայն Երևանը, չեմ զարմանա, որ Ալիևի երազանքը կատարվի՝ թատրոնի 140-ամյակը տոնի Երևանում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ