ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում հրապարակել է ռուս խաղաղապահների կողմից 5000 արցախահայերի տարհանման տեսանյութը՝ կից գրելով․
«Այդ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները և տարհանվել ռուս խաղաղապահների կողմից՝ առանց որևէ տարրական իրերի։ Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրատապ նիստ է սպասվում։ Կլինի՞ որևէ որոշում այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու հիմնարար իրավունքը վերականգնելու, թե՞ ոչ։ Կախված է առաջին հերթին Ռուսաստանի, պետքարտուղար Բլինքենի, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի և և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մյուս անդամների որոշումից:
--00—ԼՀ