ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիաn շտապ կոչ-գրություն է ուղարկել Միջազգային ավտոմոբիլային Ֆեդերացիային (FIA)` Արցախում էթնիկ զտումները և ցեղասպանությունը կանխելու վերաբերյալ։
Հայտարարության ամբողջական տեքստը՝ ստորև․
«FIA-ն ավտոսպորտի կառավարման գագաթնակետն է, որը կազմակերպում է բազմաբնույթ
մրցարշավային միջոցառումներ: Մրցուղիներից բացի, մեր Ավագ Քույր Կազմակերպությունը, 100 տարուց ավելի մշտապես գործել է հանուն կյանքերի փրկության և միլիարդավոր մարդկանց համար առավել անվտանգ շարժունության ապահովման ստեղծման: Այն հանդես է գալիս որպես համաշխարհային խաղաղությանը, սոցիալական արդարությանը, հավասարությանը և ներառականությանը խթանող, ինչպես նաև ռասիզմի, խտրականության, ոտնձգությունների և ագրեսիայի դեմ պայքարող հզոր և միավորող ուժ:
Ընդամենը մի քանի օր առաջ մենք ստացանք 2023 թվականի դեկտեմբերի 5-8-ը Ադրբեջանի Բաքու քաղաքում FIA-ի Գլխավոր ասամբլեայի շաբաթվան մասնակցելու հրավեր:
Ադրբեջանն այն երկիրն է, որը 2020 թվականի անարդար պատերազմից հետո մշտապես բռնություն է գործադրել հայ խաղաղ բնակչության նկատմամբ, ավերել նրանց տներն ու շ պաշտամունքի վայրերը և տասնյակ հազարավոր ընտանիքների հրահրել տեղահանության։
Վերջին ութ ամիսների ընթացքում այդ երկրի կառավարությունը ստիպեց լիակատար շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը՝ զրկելով էլեկտրաէներգիայից, ջրից, սննդից և ցանկացած այլ մատակարարումից՝ ներառյալ մարդասիրական օգնությունը, դրանով իսկ սովի և նվաստացման ենթարկելով տեղի բնակչությանը:
Այսօր նրանք նոր պատերազմ են մեկնարկել խաղաղ բնակչության դեմ, որը հստակ միտում ունի վերաճել իրենց նախնիների հողերում հազարամյակներով ապրող 120.000 հայերի լայնամասշտաբ էթնիկ զտումների:
Որպես FIA-ի շուրջ համախմբված մի մեծ ընտանիք՝ մենք ազդեցություն և պատասխանատվություն ունենք գործելու համաշխարհային կարևորության հարցերի շուրջ:Ուստի կոչ եմ անում մեր պարտքը համարել՝ լուծել այս հրատապ խնդիրը:
Բարձրացնել իրազեկվածությունը. Օգտագործել մեր գլոբալ հարթակը՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վրա ուշադրություն հրավիրելու համար, և միանշանակ դատապարտել բռնության և էթնիկ զտումների բոլոր գործողությունները:
Հանդես գալ հանուն խաղաղության. Կոչ անել Ադրբեջանի կառավարությանը անհապաղ դադարեցնել հակամարտությունը և աշխատել խնդրի միայն խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Մեր հավաքական պարտքն է կանխել ցեղասպանության կրկնությունը, և մենք ունենք արժեքավոր փոփոխություններ իրականացնելու ներուժ:
Կոչ եմ անում FIA-ին ցուցաբերել սկզբունքային դիրքորոշում և գործել արագ՝ անմեղ կյանքեր փրկելու և համամարդկային արժեքները պաշտպանելու համար։
Հարգանքով՝
Արսեն Մանուկյան / Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի Նախագահ
Արամ Սարգսյան / Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիայի Միջազգային Զարգացման Ղեկավար»։
--00—ՅՄ