ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Էրդողանը ՀՀ-ին փշի-փշի է անում, որ փափուկ ուժով, սիրաշահելով հաստատվի տարածաշրջանում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Պետրոսյանի համոզմամբ, այլևս չպետք է արցախցու արյուն թափվի և, դրանից ելնելով, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն․ կազմակերպե՞լ մարդկանց էվակուացիան, թե փորձել անվտանգության և իրավունքների մեխանիզմներ գտնել։
Պետրոսյանի պնդմամբ, ՄԱԿ-ի ԱԽ նիստից շատ բան պետք չի ակնկալել։ Արևելագետը նաև նշեց, որ տարածաշրջանում ակտիվանում է Թուրքիան՝ տարանջատելով Հայաստանը Արցախից։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ