ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Ռուսաստանից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի մարզի Պոպովկա գյուղի գնդակոծման ժամանակ խաղաղ բնակիչ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram-ալիքում տեղեկացրել է նաև, որ զոհվածի կինը ծանր վիրավորվել է։
«Այսօր Կրասնայա Յարուգայի շրջանի Պոպովկա գյուղը երկու անգամ գնդակոծման է ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից: Դժբախտաբար, կրկնական գնդակոծման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ: Արկը մտել է մասնավոր բնակելի տուն, տարեց տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, նրա կինը ստացել է ծանր բեկորային վնասվածքներ», - գրել է տարածաշրջանի ղեկավարը՝ հավելելով, որ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ