ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը Բելգորոդի շրջանում ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Հոկտեմբերի 13-ին Մոսկվայի ժամանակով ժամը 20.05-ից Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել և ոչնչացվել է հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ