ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Ռուսաստանի Բելգորոդի մարզն առավոտյան հերթական անգամ գնդակոծության է ենթարկվել, որի հետևանքով 1 կին է զոհվել, 2 հոգի՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում։
Նահանգապետը հավելել է, որ օդային հարվածի հետևանքով վնասվել են մասնավոր տներ, առողջապահական 4 հաստատություն, ինչպես նաև մեքենաներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը տեղական ժամանակով մոտ 07:30-ին Բելգորոդի շրջանին հարված են հասցրել RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգից։ Ռուսական ՀՕՊ համակարգերն, ըստ հաղորդագրության, ութ արկ են խոցել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ