ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,24News
Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանին անհատույց՝ որպես սեփականություն, հանձնել 75 միավոր տրանսպորտային միջոց, որն ամրացվելու է Պարեկային ծառայությանը։ Այս առնչությամբ ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի նիտում գույքը որպես նվիրատվություն ընդունելու և ամրացնելու մասին որոշում կայացրեց:
Տրանսպորտային միջոցների հանձնումն իրականացվելու է երկու փուլով։ Ներկայումս իրականացվում են 51 միավոր տրանսպորտային միջոցի ԵՄ-ի կողմից Հայաստանին հանձնելու աշխատանքները։
Նշենք, որ պարեկայի ծառայության համապատասխան ստորաբաժանումները ներկայումս գործում են Հայաստանի 6 մարզում և Երևան քաղաքում, իսկ շուտով գործելու են հանրապետության ամբողջ տարածքում։ Ծառայության առջև դրված խնդրիների և գործառույթների արդյունավետ իրականացման համար շարունակական տարվում են աշխատանքներ, այդ թվում միջազգային գործընկերների հետ, համապատասխան գույք և տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ։
--00--ԼՀ