ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին, այդ մասին թվիթերյան (X) էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը․
«Սպասենք, որ այս փոխգործակցությունը հաստատվի ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը համաձայնել են հանդիպել Բրյուսելում, հոկտեմբերի վերջին:
--00—ՍՊ