ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան․
«Շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կրկին բարձր մակարդակով հանդիպեն և համաձայնության գան երկարաժամկետ խաղաղության պայմանագրի՝ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության շուրջ: ՆԱՏՕ-ն բարձր աջակցություն է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է նա։
--00—ՍՊ