Մանե Գրիգորյանի եղբայրը զոհվել է. նրան փնտրում էին Ստեփանակերտի պայթյունից հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

E7Y3ZZ92

Երգահան Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարհուհի Մանե Գրիգորյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ այսօր վերջին հրաժեշտն են տվել իր մորաքրոջ տղային՝ Դավիթին, որը մասնակցել էր քառօրյա և 44-օրյա պատերազմներին:

«Այսօր վերջին հրաժեշտ տվեցինք Դավիթին՝ քառօրյայից հետո նաև 44-օրյայի մասնակից մորաքրոջս տղան, մեր հերոսը, որին վառելիքի կայանում պայթյունից հետո փնտրում էինք բոլորս։

Դավիթի ընտանիքը, երկու անչափահաս երեխաները այստեղ են, ու բոլորիս խնդիրն է մեր հայրենակիցներին նորից ապրեցնելը՝ աշխատել, ուժեղանալ, չվախենալ՝ հանուն մեր զոհված տղաների, հանուն մեր հայրենիքի»։

--00—ՅՄ