ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,24News
ԼՂ-ից բռնի տեղահանված 15․264 երեխա ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններ։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Բաղդասարյանը նշեց, որ բռնի տեղահանված երեխաներին ՀՀ կրթական հաստատություններում ընդգրկելու գործընթացը շարունակական է, և արվում է ամեն բան, որ որևէ երեխա դուրս չմնա։
Բաղդասարյանը ևս մեկ անգամ հիշեցրեց Արցախից բտնի տեղահանված ուսուցիչներին ՀՀ կրթական հաստատություններում աշխատանք տրամադրելու գործընթացը և հավելեց, որ Արցախից տեղահանված և ՀՀ կրթական հաստատություններում աշխատանք գտած ուղուցիչները 30 տոկոսի չափով հավելավճար կստանան։
Քաղաքացիական միգրացիայի ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանն էլ խոսելով հաշվառման գործընթացից ասաց․ «101 848 արցախցի հաշվառվել և նույնականացվել է, մինչև հոկտեմբերի 25-ը պետք է ավարտել գործընթացը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԼՀ