ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,24News
Շարունակվում է միանվագ գումարների փոխանցումը ինչպես չափահասներին, այնպես էլ անչափահասներին։ Հերթական տվյալների ամփոփումը կլինի ընթացիկ շաբաթվա ավարտին։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և կարևորեց բանկային քարտերի ձեռքբերումը։
Բաղդասարյանը նշեց, որ այսօրվանից քաղաքացիական միգրացիայի ծառայությունը դադարեցնում է էլեկտրոնային շտեմարաններում նոր հաշվառման գործընթացը։
«Բայց եթե այս գործընթացը բաց եք թողել կարող եք մինչև հոկտեմբերի 24-ը դիմել համայնքապետարաններ, վարչական կենտրոններ, որտեղ այդ գործընթացը կշարունակվի»,-ասաց խոսնակը։
Խոսելով առողջապահական ոլորտում եղած իրավիճակից՝ Բաղդասարյանն ասաց․ «Արցախից բռնահանված 198 բուժառու կա ՀՀ-ի ԲԿ-ներում, նրանցից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 44-ինը՝ ծանր»։
--00--ԼՀ