ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,24News
Օրերս Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի շրջանում գտնվող «el-Ehli Baptist» հիվանդանոցի ուղղությամբ իրականացված հրթիռակոծությունից հետո Թուրքիայում 3-օրյա ազգային սուգ էր հայտարարվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ի։
Նման որոշման մասին հանրությանն իրազեկելու նպատակով սոցիալական ցանցում գրառում էր կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանը, իսկ երկրի արտաքին գերատեսչութունը երկրում գտնվող օտարերկրյա ներկայացուցիչներին տեղեկացնելու նպատակով նոտա էր ուղարկել դեսպանատներ:
Նոտայում նշված է եղել ,որ որոշման շրջանակներում հոկտեմբերի 19-ից մինչև 21-ի ավարտը Թուրքիայում և Թուրքիայից դուրս գտնվող երկրի ներկայացուցչություններում թուրքական դրոշը կիսով չափ իջեցվելու է:
Սակայն թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ միայն Անակարայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունն է ի նշան Թուրքիայում ազգային սգի հայտարարման կիսով չափ իջեցրել իր երկրի դրոշը:
Նշվում է, որ դրոշները կիսով չափ չեն իջեցրել մի շարք երկրների ներկայացուցչություններ, այդ թվում Գերմանիայի, Շվեդիայի, Միացյալ Թագավորությունների, Ռուսաստանի, Պակիստանի, Հունաստանի և մի շարք այլ Եվրամիության անդամ երկրներ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին հիվանդանոցի ռմբակոծման հետևանքով մահացած խաղաղ բնակչության, այդ թվում մեծ թվով կանանց և երեխաների մահվան հիշատակը հարգելու նպատակով էր Թուրքիայում հայտարարվել 3-օրյա սուգ:
Վերջին տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով մահացած պաղեստինցիների թիվը գերազանցում է 800-ը:
--00--ԼՀ