ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ռուսաստանը կապի մեջ է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ՝ զինյալների կողմից գերեվարված պատանդների ազատ արձակման հարցով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտարարել է Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը։
«Իհարկե, մենք շփումներ ունենք ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ, և դրանք առաջին հերթին ուղղված են պատանդներին փրկելուն այն վայրերից, որտեղ նրանք այժմ գտնվում են, և ովքեր գերեվարվել էին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից, ուղիղ նշում եմ, ահաբեկչության առաջին իսկ օրը», - ասել է ռուս դիվանագետը։
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդների թիվը, ըստ իսրայելական բանակի, 203 է։
Ուրբաթ օրը Իսրայելում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ առնվազն երկու ռուսաստանցի պատանդ է պահվում։
--00—ՅՄ