ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Իսրայելի բանտերում պահվող 183 պաղեստինցիներ ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Նշվում է, որ նրանք ազատ են արձակվել չորրորդ պատանդների փոխանակման շրջանակներում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև կնքված համաձայնագրի շրջանակներում:
Այսօր ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով երեք պատանդ է հանձնել Իսրայելին։
--00—ՅՄ