ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
«Ատալանտայի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Սկալվինին մոտ ժամանակներս կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Calciomercato-ն։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 19-ամյա պաշտպանը գրավել է մի քանի թոփ-ակումբների ուշադրությունը։
«Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան» արդեն կապ են հաստատել «Ատալանտայի» հետ երիտասարդ պաշտպանի հնարավոր տրանսֆերի շուրջ, մինչդեռ «Յուվենտուսի» սկաուտները շարունակում են հետևել Սկալվինիին:
Այս մրցաշրջանում Սկալվինին «Ատալանտայի» կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։
--00—ԼՀ