ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Նշվում է, որ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի վերջիններս կապ հաստատեն իրենց ընտանիքների հետ։
--00—ՅՄ