ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին հասցեագրված մեղադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնալու մասին ծիծաղելի է և անընդունելի: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Տասնամյակներ շարունակ միջնորդ հանդիսանալով՝ Ֆրանսիան աչք է փակել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսի «օկուպացիայի» վրա և խրախուսել է անջատողականությունն ադրբեջանական տարածքներում: Ֆրանսիան երբեք չի իրականացրել հաջող միջնորդական ջանքեր»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ֆրանսիայի միջնորդությունը «նախկին հայ-ադրբեջանական հակամարտությունում ավարտվել է Մինսկի խմբի հետ»:
--00—ՅՄ