ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Հայաստանի կառավարությունը 2023 թվականին սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, գնաճի միջավայրը կայուն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«Մեր կարևորագույն ձեռքումներից մեկը սպառնալիքների և անվտանգային մարտահրավերների միջավայրում մեր մակրոտնտեսական կայունությունն է, որը մենք կարողացանք պահպանել և՛ պատերազմի, և՛ ներքաղաքական անկայունությունների, և՛ կորոնավիրուսի համավարակի ընթացքում: Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում: Մենք այս տարի սպասում ենք առնվազն 7 տոկոս տնտեսական աճ»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ գնաճի միջավայրը կայուն է: Առաջին 9 ամիսների արդյունքներով գնաճի ցուցանիշը 2.8 տոկոս է: 2023-ի սեպտեմբերին արձանագրվել է Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ: Սեպտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը 726 հազար 56 է եղել, որը 2018 թ․ մայիսի համեմատությամբ ավել է 178 հազար 67-ով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ