ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
ԿԽՄԿ-ն շարունակում է օգնել Արցախում մնացած փոքրաթիվ հայերի տեղափոխմանը։
Փաստինֆոյի փոխանցմամբ, այդ մասին նշում է կառույցը տարածելով տարեցների տեղափոխման վերաբերյալ տեսանյութը։
« Խոցելի մարդիկ մեր ուշադրության կենտրոնում են։
Մենք շարունակում ենք աշխատել տարածաշրջանում և օգնել Ղարաբաղում մնացող մարդկանց, որոնք ունեն աջակցության կարիք կամ ցանկանում են տեղափոխվել Հայաստան»,- տեսանյութին կից նշել է ԿԽՄԿ-ն։
--00—ԼՀ