ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլլեն կմեկնի Իսրայել, որից հետո կմեկնի Հորդանան և Թուրքիա՝ քննարկելու, մասնավորապես, պատանդների ազատ արձակման հարցը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը։
«Պետական դեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլլեն նոյեմբերի 1-ին կմեկնի Իսրայել», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նա կհաստատի ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին:
--00—ԼՀ