ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Խորհրդարանում 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը՝ նշելով, որ կա գործընթաց, կա խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին։
«Ուզում եմ լավատեսություն հայտնել` ասելով, որ մեր այն պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանն առայժմ հատուկ խմբի մարդկանց համար բացելուն, մոտ ապագայում լավ նորություններ, գուցե, ունենանք»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը շահագրգիռ է չորս հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալ:
--00—ՅՄ